Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմը սկսվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ, կամ համաձայնությամբ
Նիկոլի այսօրվա հայտարարությունը, թե Ռուսաստանը թույլ չի տա մեր մոտ պատերազմի վերսկսում, ընդ որում, կարծում եմ ոչ պատահաբար Ռուսաստանն անվանելով ոչ թե «դաշնակից», այլ «գործընկեր», պետք է ընկալել որպես կանխարգելիչ քայլ ու պոտենցիալ պատերազմի հրձիգի հստակ ու հրապարակային մատնանշում՝ ձևակերպված ամենաանմեղ ու դիվանագիտական ձևով։
Հրաշալի հայտարարություն էր այն առումով, որ Հայաստանի առաջին ղեկավարն է, որ հստակ ու ի լուր աշխարհի հայտարարում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմը սկսվում ու շարունակում է միայն ու բացառապես Ռուսաստանի եթե ոչ նախաձեռնությամբ, ապա առնվազն համաձայնությամբ ու ցանկության դեպքում Ռուսաստանն ի վիճակի կլիներ բացառել այդ պատերազմը։
Աղբյուր՝ Նաիրի Բադալյանի ֆեյսբուքյան էջ։