Հայաստանի դեղատներում ադրբեջանական դեղ է վաճառվում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում նախորդ տարի ներկրված ադրբեջանական ծագման խնձորի պատմությունն արդեն մոռացվել է: Փոխարենը երեկ հայտնի դարձավ, որ հայկական շուկայում հայտնվել են ադրբեջանական արտադրության դեղեր, որոնք ազատորեն վաճառվում են դեղատներում: Խոսքն «Ավելոքս» անվամբ դեղի մասին է, որի լուսանկարները տարածվել էին համացանցում: Հետաքրքիրն այն է, որ դեղի տուփի վրա ադրբեջաներեն գրություն է, այդ երկրի լեզվով է նաև դեղին կից բացատրական թերթիկը, և ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չնկատել, թե որտեղից է ներկրված այն: Դեղն էլ վաճառվում է մոտ հինգ հազար դրամով»:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: