Հայաստանի Ազգային հավաքականը արժանապատիվ հաղթանակ տարավ
Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Մակեդոնիայի ընտրանուն: Խաղն ընթացավ թեժ պայքարում և 12-րդ րոպեին Մարկոս Պիզելին առաջ մղեց Հայաստանի հավաքականին։
Երկրորդ խաղակեսն ընթացավ Հայաստանի հավաքականի բացահայտ առավելությամբ և 67-րդ րոպեին մրցակցի կոպիտ սխալի արդյունքում, Մխիթարյանի գեղեցիկ փոխանցումից հետո Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ։ Յուրա Մովսիսյանը հավաքականի կազմում խփեց իր 10-րդ գնդակը։
Հայաստանի հավաքականը մեծացրեց ճնշումը և 81-րդ րոպեին վաստակեց տուգանային հարված, այն իրացրեց Գևորգ Ղազարյանը և հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Խաղի վերջնամասում Մխիթարյանը վաստակեց տուգանային հարված իրացնելու հնարավորություն և գեղեցիկ գոլով հաշիվը դարձրեց խոշոր 4։0։