ՄամուլՔաղաքականություն

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել Ռուսաստանի քաղաքացի Վիտալի Շիշկինին

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, հասարակական- քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին:

«Ես շնորհակալ եմ Հայաստանին Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով հալածվող քաղաքական գործչիս փախստականի կարգավիճակ տալու համար»,- գրել է Շիշկինը:

Վիտալի Շիշկինը հրապարակել է փաստաթուղթ, որում ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը քաղաքական ապաստան նրան տրամադրել է 2019թ. փետրվարին: Փաստաթղթում նշված է, որ նա մշտական բնակություն է հաստատել Գյումրիում:

shishkin
Կիսվել