ՄամուլՏեսանյութ

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները․ մենք մեր դիտարկումները կներկայացնենք․ Փաշինյան

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները․ մենք մեր դիտարկումները կներկայացնենք․ Փաշինյան

Թևակոխել ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Մենք կքննարկենք ու առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից։

Ադրբեջանին կներկայացնենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիտարկումները։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։

Միաժամանակ Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ, ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները»,-ասաց նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել