Հայաստանը պետք է ճանաչի թալիբների իշխանությունը. Էմին Երիցյան
Հայաստանը պետք է ճանաչի թալիբների իշխանությունը. Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանը պետք է.
1. Ճանաչի թալիբների իշխանությունը՝ դա հիմնավորելով ու ընդգծելով սեփական իշխանություն ընտրելու աֆղան ժողովրդի իրավունքով։ Պետք է ձգտել թալիբների կառավարության լոյալ վերաբերմունքին Հայաստանի նկատմամբ՝ նաև ի հակակշիռ Պակիստանի։
2. Հայաստանը պետք է հայտարարի, որ պատրաստ է ընդունել աֆղան, օրինակ, 5000 փախստական՝ որպես մարդասիրական ու աֆղան ժողովրդի հետ համերաշխության ժեստ։ Նրանց կարելի է բնակեցնել Հայաստանի լքվող բնակավայրերում։
Մինույնն է նրանց սերունդները կինտեգրվեն մեր երկրին։ Սա պետք է անել նաև թալիբների ու աֆղան այլ ուժերի խմբերի հետ կոկրետ լոգիտիկ համագործակցության հաստատելու համար։ Մուսուլմանական աշխարհում կոնկրետ շփումներ են պետք։ Իսկ ներգաղթածներն ու նրանց ազգականները լավ ու երկարաժամկետ խողովակ կդառնան դրա համար։
3. Արտաքին քաղաքական գերաստեսչությունը պետք է այս փախստականներ ընդունելու հիմքով սկսի ֆոնդահայթայթմամբ զբաղվել՝ եվրոպական կառույցներից ու դոնոր երկրներից։ Դա կզարգացնի մեր ԱԳՆ-ի ֆոնդահայթայթման «մուսկուլները»։ Երկիրը պետք է կոիկրետ դեպքի հիման վրա սկսի իրեն նույնացնել որպես ներգաղթ ընդունելու ունակ երկիր։
4. Պետք է հայտարարել Քաբուլում ՀՀ դեսպանություն հիմնելու մասին՝ սփյուռքի հայկական միջավայրից գտնելով մուսուլմանական աշխարհի հետ աշխատելու փորձ ունեցող պետական, քաղաքական գործչի։ Թալիբները գործոն են դառնում և նրանց հետ պետք է ուղիղ քաղաքական կապ հաստատել մեր շուրջ զարգացումները կառավարելի դարձնելու ձգտումով»։