«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Նիկոլ Փաշինյան
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել է.
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»:
Նշենք, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի, կա 2000-ից ավելի վիրավոր։