Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին։
Ավելի վաղ ՀԱՊԿ Միացյալ շտաբը հաղորդել էր, որ «Փոխգործողություն – 2022» հրամանատարաշտաբային զորավարժությունը նախատեսում է «հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում», փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Որոնում – 2022» զորավարժության ընթացքում պետք է մշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական մարմինների և ուժերի կողմից հետախուզության կազմակերպումը և իրականացումը, իսկ «Էշելոն – 2022»-ը ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման մշակմանը: