ՄամուլՏեսանյութ

Հայաստանը մնալու՞ տեղ է, սաղ ազգին թալանեցին, սպանեցին, մորթեցին. քաղաքացիները թեստի պատճառով չեն կարողանում մեկնել ՌԴ

Հայաստանը մնալու՞ տեղ է, սաղ ազգին թալանեցին, սպանեցին, մորթեցին. քաղաքացիները թեստի պատճառով չեն կարողանում մեկնել ՌԴ

News.am-ը գրում է․ Փետրվարի 1-ից կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ, սակայն այսօր «Զվարթնոց» օդանակայանում բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում թռչել, խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի թեստի բացասական լինելը նշող կոդի առումով։

«Որոշում է եղել, որ գնում ես կորոնավիրուսի թեստ ես տալիս, եթե բացասական է, նորմալ է, կոդ ես քաշում հեռախոսիդ վրա, էդ կոդով թռչում ես Մոսկվա: Հիմա եկել, հասել ենք այստեղ, ժամը 12-ին թռիչքն է: Անձնագիրը նկարում է, կոդը չի նկարում:

Ասում է՝ մեզ կառավարությունը դրա համար չի զգուշացրել»,-ասաց քաղաքացիներից մեկը: Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ 2 օր առաջ եկել է օդանավակայան, իրեն ասել են, որ եթե թեստի բացասական պատասխանն ունի, համապատասխան կոդն ունի, կարող է թռչել. «Ենթադրենք իրենց ասած հեռախոսից ես չունեմ, ո՞նց է օրենքը էդպես աշխատում: Տոմսն առել ենք 151 հազար դրամով:

larvac iravichak

Մեզ ասել են՝ գնացեք թեստ տվեք, մենք թեստը տվել ենք, եղել է բացասական: Ասել են՝ կթռչեք, խնդիր չունեք, գնացեք այս շտրիխ կոդը դրեք: Կոդը բոլորինս դրած է, բայց այդ կոդը չի նկարում»:

Մեկ ուրիշն էլ ասաց. «Մենք պարտք ենք արել, տոկոսով փող ենք վերցրել, ո՞վ է տալու։ Դե թող իմ տոմսի փողը տան, ես գնամ։ Հայաստանը մնալու՞ տեղ է, սաղ ազգին թալանեցին, սպանեցին, մորթեցին»:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» և «Red Wings» ավիաընկերությունները:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել