Հայաստանը հաճախ արհամարհված է, բայց եկել է ժամանակը, որ այն շողա. BBC-ի անդրադարձը Հայաստանին
Բրիտանական BBC-ի անդրադարձը՝ Հայաստանի մասին.
«Երեք միլիոն բնակչություն ունեցող այս երկիրը գարնանը կատարել է մեծ փոփոխություն՝ թավշյա հեղափոխություն: Ամիսներ տևած խաղաղ շարժումը բերեց երկրի՝ երկար ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին և այդ շարժումը ղեկավարող, կրքեր բորբոքող ելույթներ ունեցող, մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:
Հայաստանը հաճախ արհամարհված է, բայց, իմ կարծիքով, եկել է ժամանակը, որ այն շողա»:
Երևանի բնակիչները սկսել են նոր բիզնեսներ հիմնել, նախկին բնակիչներն սկսել են վերադառնալ, իսկ զբոսաշրջիկներն ավելի հաճախ են այցելում Երևան: Երևանում մարդիկ կարողանում են մի քանի լեզուներով ազատ խոսել՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և նույնիսկ պարսկերեն: