ՄամուլՏեսանյութ

Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, խաղաղությունը կախված է նաեւ մեզնից, մեր դիրքորոշումներից ու իմ անկեղծ մղումն է` ամեն հնարավորն անել Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Կարծում եմ՝ հնարավոր է նման զարգացում, սակայն դրա համար պետք է առերեսվել մի շարք խնդիրների հետ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր եւ երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել։ Իրականում այս մասին Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել ենք Պրահայում և Սոչիում։

Ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի` Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»,–ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, թե հայկական կողմն է առաջարկել, որ խաղաղության պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ–ների, ԽՍՀՄ կողմից պատրաստված եւ հաստատված քարտեզները` որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»,-ասաց Փաշինյանը:

Կիսվել