Հայաստանը Բաքվին է փոխանցել անհետ կորած 100 ադրբեջանցիների մասունքները
Հայաստանը Բաքվին է փոխանցել անհետ կորած 100 ադրբեջանցիների մասունքները
«Հայաստանը Բաքվին է փոխանցել առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած 100 ադրբեջանցիների մասունքները», – այսօր հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Իսմաիլ Ախունդովը։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով` նրանցից 60-ի մասունքները արդեն իսկ նույնականացվել են։