Մամուլ

«Համոզված եմ, որ կառավարությունում փողն ուտում են, երկիրն էլ ավելի սնանկացնում». Արա Հարությունյան

Գիտնական Արա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր ֆեյսյան ընկերոջս հետ էի խոսում, ինքը լավատեղյակ է ծրագրային ապահովման խնդիրներին։ Ասում է, որ հիմա աշխարհում լիքը Open source ձրի ծրագրեր կան, որոնք փոխարինում են փողով հասանելի ծրագրերին, Օրինակ LibreOffice-ը, որը փոխարինում է windows office -ին, բայց մերոնք շարունակում են տարեկան մի քանի միլիոն տալ ու փողովները գնել։

Իսկ ես ինքս համոզված չեմ, որ մերոնք էդքան փողը դուրս են ուղարկում, այլ համոզված եմ, որ կառավարությանը ներկայացնում են, որ հատ- հատ են գնել ծրագրերը, ու գումարային դա իբր մի քանի միլիոն է կազմում։ Բայց գնում են մեծածախ, այսպես կոչված package-ներով, վճարում շատ ավելի քիչ ու օտկատով իրոք, միլիոնները դնում գրպանները։

Ինքը չգիտի, թե քանի միլիոն է դա կազմում ու չգիտի իրոք ուտում են փողը թե տգետ են։ Իսկ ես համոզված եմ, որ փողն ուտում են, երկիրն էլ ավելի սնանկացնում։ Ու նաև գիտեմ, որ փող ուտելու հարցում կառավարության մեջ ոչ մի տգետ չկա։

Հուսով չեմ, որ սա անտեղյակ Նիկոլի ականջին կհասնի, բայց հուսով եմ, որ մարդիկ կկարդան ու կհասկանան, որ տղերքը ոչ միայն պատավատի ու մորուքի, այլև ռեալ կայֆերի մեջ են։

Խնդրում եմ տարածվի, որ զուգահեռ մենք էլ կայֆոտենք»։

Կիսվել