«Համմեր»-ի վարորդն ասել է՝ ինքը կպաշտպանի իրեն
«Համմեր»-ի վարորդն ասել է՝ ինքը կպաշտպանի իրեն
Երթևեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի մեքենայի 25-ամյա վարորդ Գեղամ Սահրադյանը շարունակում է գտնվել կալանքի տակ։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից։
Սահրադյանի շահերը ներկայացրել է Հանրային պաշտպանի գրասենյակից Շուշան Հարությունյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն չի ներկայացնում նրա շահերը.
«Նա հրաժարվել է պաշտպանից, ասել է` ինքը կներկայացնի իր շահերը, իրեն պաշտպան հարկավոր չէ»։
Նշենք, որ փետրվարի 10-ին Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել է հրազեն: