Մամուլ

Համբուրում եմ ձեր ձեռքերը, որ պարզել եք ինձ հեռվից, և ուզում եմ վստահ լինել, որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը․ Նիկոլ Փաշինյան

Համբուրում եմ ձեր ձեռքերը, որ պարզել եք ինձ հեռվից, և ուզում եմ վստահ լինել, որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը․ Նիկոլ Փաշինյան

«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա:

Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով: Ժամանակ շատ չունեի եւ ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա շփվել:

Ողջ ճանապարհին մտածում էի գործից կտրվող ու ինձ ողջունող այդ մարդկանց մասին: Մինչեւ հասա Երեւան՝ ծնվեց այս բանաստեղծությունը:

Երկար մածում էի՝ հրապարակե՞մ թե ոչ: Հետո որոշեցի հավատարիմ մնալ հին սկզբունքին. եթե ասելիք կա՝ պետք է ասվի:

Համբուրում եմ ձեր ձեռքերը, 
որ պարզել եք ինձ հեռվից,
Եւ ուզում եմ վստահ լինել,
որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը:

Համբուրում եմ ձեր աչքերը,
որ սիրով են ինձ նայում, 
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
եթե անգամ ձեր այդ սերը չքանա,
եթե անգամ ատելություն դառնա ձեր այդ սերը՝ 
Իմ աչքերի սերը երբեք չի խամրելու:

Համբուրում եմ այն կածանը, 
որ բացել եք դուք հիմա: 
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
ձեր ոտքերի կոշտուկների գնով բացված այդ կածանը՝ 
մայրուղի է դառնալու։

Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ ճաքերով են պատված:
Եւ ուզում եմ վստահ լինել, 
Որ զգում եք ջերմությունն
իմ շուրթերի»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 3. April 2019
Կիսվել