«Համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի տվեք». Մարուքյանը զգուշացրեց` ինչ կարող է լինել
«Համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի տվեք». Մարուքյանը զգուշացրեց` ինչ կարող է լինել
Հետպատերազմյան շրջանում, երբ դիվանագիտության մեծ կարիք կա, առանց արտաքին գործերի նախարարի մնալը խայտառակություն է։ Դա նույնն է, ինչ պատերազմի ընթացքում պաշտպանության նախարար չունենալը։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր` մայիսի 29–ին, նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ըստ էության, շատ անելիքներ ունենք արտաքին ճակատում։ Մեծ ցավով պետք է ասեմ, որ այսօրվա սահմանադրական կարգավորումների արդյունքում չենք կարող նշանակել ԱԳ նախարար, որն այսպիսի պայմաններում հրաժարական է գրել, իսկ Հայաստանը չի ունենա ԱԳ նախարար մինչև ընտրությունների ավարտը, երբ ձևավորվի նոր ուժ: Սա մի խայտառակ իրավիճակ է, որում մենք հայտնվել ենք։
Համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի՛ տվեք։ Մեր արտաքին ճակատը պահեք, այլապես այս երեք շաբաթվա մեջ կարող ենք այնպիսի ծանր կորուստներ ունենալ, որ հունիսի 20-ից հետո ինչպիսի իշխանություն էլ ձևավորվի, չկարողանա այդ բացերը և կորուստները լրացնել»,- ասաց Մարուքյանը։
Մանրամասները՝ ստորև տեսանյութում