ՄամուլՏեսանյութ

Համացանցում տարածվել է Մերձավանի աղմկահարույց միջադեպի տեսանյութը

Համացանցում տարածվել է Մերձավանի աղմկահարույց միջադեպի տեսանյութը

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, փոխադարձ հարվածներ են հասցրել՝ տալով մեկ մեկու հայհոյանքներ և ըստ օպերատիվ տեղեկությունների այդ ժամանակ Ա․ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ, որի հետևանքով Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամեն ինչ սկսվել է գյուղի տարածքում մեքենան արագ վարելու նկատողությունից հետո:

Նկատողություն արած անձը ավելի ուշ Մերձավանի վարչական ղեկավարի տանը մասնակցել է ծննդյան  միջոցառման, որտեղ նշել են սպանված երիտասարդի ծննդյան օրը: Նա վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ Գրիգոր Օհանյանը:

Բաժանորդագրվեք Bavnews.amտելեգրամ ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենակարևորը։

Կիսվեք էջում