Համացանցում է հայտնվել «Դոն Կիխոտ» ռեստորանում տեղի ունեցած կրակոցների տեսագրությունը (Տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Դոն Կիխոտ» ռեստորանում տեղի ունեցած կրակոցների տեսագրությունը։
Կրակոցների հետեւանքով մահացել է թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը, իսկ դեպքից օրեր անց նաև նրա որդին՝ Յուրի Վարդանյանը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը):
Գործի շրջանակներում ևս մեկ անձ՝ Երեւանի բնակիչ՝ ծնված 1976թ., ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան եւ հայտարարվել հետախուզում:
ArmLur.am-ին հաջողվել է ձեռք բերել բացառիկ տեսանյութը դեպքի պահից: