Համավարակից հետո մեծ սով է լինելու աշխարհի շատ երկրներում
Համավարակից հետո մեծ սով է լինելու աշխարհի շատ երկրներում
Shantnews.am-ը գրում է. Կորոնավիրուսային համավարակը իր հետևից հարուցելու է հումանիտար աղետ և միլիոնավոր մարդկանց սով ամբողջ աշխարհում։
Այս եզրակացությանն են եկել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասնագետները։
Այս մասին հայտնում է կազմակերպության թվիթերյան էջը։ Մասնագետների հաշվարկի համաձայն՝ հենց այս տարի համավարակի պատճառով արդեն մոտ 250 միլիոն մարդ մատնվելու է սովի։
Սրա դեմ պայքարելու համար Պարենի համաշխարհային ծրագիրը պարենային մթերքների եռամսյա պաշարներ է կուտակում առավել խոցելի երկրներում։