«Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ստորագրում է հրաման՝ հենց բեմահարթակում». Վյաչեսլավ Օսետրով
Ռուս ընդդիմադիր գործիչ Վյաչեսլավ Օսետրով ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Հայաստանում ծավալվող իրադարձություններին.
«Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ երկրի վարչապետն ստորագրում է օրենք նախարարների հեռացման մասին՝ հենց բեմահարթակում՝ տասնյակ հազարավոր ցուցարարների առաջ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի բակում ազատեց ԲՀԿ և ՀՅԴ նախարարների։