Համածառայակցի գլխին կրակողը համաներվեց, վարույթն էլ կարճվեց դատարանի որոշմամբ
«Առավոտ»-ը գորւմ է․ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի կիրառմամբ Արա Ներսեսյանի նկատմամբ Սյունիքի մարզի դատավոր Ա. Սարդարյանի անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կայացրած որոշմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը եւ կարճվել քրեական գործի վարույթը: Գործը դատարան էր ուղարկվել 2018թ. օգոստոսի 17-ին:
Ժամկետային զինծառայող Արա Ներսեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` հրամանատարության հսկողությանը հանձնելը, վերացվել է: ՊԲ զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 4-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի ավագ հրաձիգը, շարքային Ա.Ներսեսյանը ընդգրկված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, որպես դիտորդ, իր հետ միեւնույն հերթափոխում որպես դիտորդ ընդգրկված շարքային, տուժող Ա.Բ.-ն դիտակետում քնելու պատճառով հայհոյել է` վիրավորանք հասցրել վերջինիս, քաշել օձիգից` «անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը»:
Մեկ այլ դրվագով էլ, Ա.Ներսեսյանը «դիտակետում քնելու շուրջ առաջացած պարզաբանումների ընթացքում իր հասցեին հնչեցված հայհոյանքներից` ծանր վիրավորանքից իրեն ստորացված զգալով, հայտնվելով հուզական լարվածության, շփոթվածության», աֆեկտի վիճակում, նրանից վրեժխնդիր լինելու շարժառիթով, Ա.Բ.-ին «դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով», դիտակետի մուտքի մոտ, լիցքավորելով իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, մեկ կրակոց է արձակել դիտակետի ներսում` իրենից մոտ մեկ մետր հեռավորության վրա գետնին նստած Ա.Բ.-ի գլխի ուղղությամբ, վերջինիս պատճառել է գլխի գագաթաճակատային հատվածի, գանգոսկրի վնասումով միջանցիկ հրազենային, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։