ՄամուլՏեսանյութ

Համազգային փեսան խոհանոցից «բացահայտում» է հին մեխանիզմները նոր լույսով․ Անդրանիկ Քոչարյան

Համազգային փեսան խոհանոցից «բացահայտում» է հին մեխանիզմները նոր լույսով․ Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

-Անդրադառնանք ներքաղաքական պրոցեսներին: Ներքաղաքական լարումներին կարծեք թե իշխանական կողմը կա՛մ չի հակազդում, կա՛մ թույլ է հակազդում, այդպիսի տպավություն կա: Ի՞նչն է պատճառը:

– Իշխանությունը շարժվում է իր հաստատած օրակարգով, կան ուժեր, որոնց համար պետական օրակարգը նշանակություն չունի, իշխանությունը եկել է իշխանության լեգիտիմ ճանապարհով և հայտարարել է իր ծրագիրը, և այդ օրակարգը սպասարկելու համար սկսել է ամբողջ ծավալով աշխատանքը՝ գործադիր, օրենսդիր և հիմա դատական համակարգի բարեփոխումների փուլին ենք մոտենում և այլն, դրանք բոլորը փոխկապակցված են, բայց կան ուժեր, որոնք մերժված լինելով, իշխանությունը կորցնելուց հետո այլ նպատակ, քան գործող իշխանությունների ռեսուրսը մաշեցնել, իրենց առջև չեն դրել:

Նրանք նպատակ չունեն քաղաքական պայքարի միջոցով պատրաստվել հաջորդ ընտրություններին, քանի որ բնազդով շատ լավ հասկանում են, որ հաջորդ ընտրություններում էլ են մերժված լինելու:

Նրանց մերժված լինելը խորքային պատճառներ ուներ, և 2018թ. հեղափոխությունը սովորական, մակերեսային փոփոխություն չէր, այլ հեղափոխական փոփոխություն, որի անհրաժեշտությունը ձևավորվել էր տասնյակ տարիների ընթացքում…

Նախկին ուժերը ունենալով հսկայական ռեսուրսներ, ֆինանսներ՝ ունեն նաև իշխանության ամենաթողության նկատմամբ մեծ կարոտախտ. իշխանությունը որևէ պատասխանատվություն չի ունեցել պետական շահի առումով, պատասխանատվություն է կրել իրեն սպասարկող տարբեր խմբերի համար, նրանք մասնակից են եղել ամեն ինչին՝ կոռուպցիային, քաղաքական ընտրությունների կեղծման գործընթացներին, ամեն ինչին, լիցենզիա են ունեցել անհատներ, տարբեր փոքր խմբեր, որոնք իշխանական կերակրատաշտից օգտվելու անսահմանափակ հնարավորություն են ունեցել:

Հիմա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, օրինակ՝ փախածներ կան՝ հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ տարածքը լքած անձինք, որոնք թե՛ հանցավոր աշխարհի հետ առնչություն ունեցողներ են, թե՛ պետական պաշտոնյաներ, բայց  նրանց զգալի մասը՝ 90 տոկոսը, լինելով քաղաքական դաշտից դուրս մարդիկ, դարձել էին քաղաքական իշխանության կրողներ, հայտնվել խորհրդարանում:

– Ձեր նշած անձինք կամ ուժերը, անգամ շատը դրսից է արվում, կոնկրետ մեղադրանքներ են հնչեցնում նոր իշխանությունների հասցեին՝ ծխախոտի գործ, ադամանդի գործ… Երբ նշեցի, որ իշխանությունը չի արձագանքում կամ չի հակազդում, խոսքս նաև այս մեղադրանքներին էր վերաբերում:

– Մեր համազգային փեսայի վերջին «հայտնության» ժամանակ նա ինչ-որ սխեմաներ էր ներկայացնում, և այնպիսի տպավորություն էր, որ դրանք նախկինում օգտագործված սխեմաներ են, որոնց արդյունքում իշխանություն կրող խմբեր են հարստացել: Ես պատրաստվում եմ լսել նաև նրա հաջորդ՝ չորրորդ, հինգերորդ «հայտնությունները»:

– Ինչո՞ւ եք վստահ, որ լինելու են չորրորդ-հինգերորդը:

– Եթե չլինեն, ուրեմն նրան իրավապահ մարմինները հայտնաբերել են, և նա կանգնել է արդարադատության առաջ, քանի դեռ հայտնաբերված չէ Միքայել Մինասյանը, շարունակելու է խոհանոցից մեզ զբաղեցնել իր «բացահայտումներով»: Իսկ այդ «բացահայտումները» հին մեխանիզմներ են, որոնք նա ներկայացնում է նոր լույսով՝ այդ ամեն ինչը պտտեցնելով նոր իշխանության վրա:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում

Կիսվել