Մամուլ

Հաճելի է, երբ լսեցի, թե որքան երեխա է այս տարի որդեգրվել և գտել իր ընտանիքը․ ի՞նչ եք կարծում, ո՞ր սեռն է գերակշռում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության համաձայն 2018 թ. հունվար-հունիսին կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 53, որոնց 56.6 տոկոսն աղջիկներ են:

Որդեգրման ենթականերից 28-ը ծնողական իրավունքից զրկվածների երեխաներ են, 11-ը երկու ծնող ունեցող են, 5-ը մնացել են առանց ծնողական խնամքի, 7-ը միայնակ մոր երեխաներ են: Որդեգրման ենթակա երեխաներից 28-ը մինչև 1 տարեկան են:

Ընդհանուր թվով երեխաներից 19-ն առողջ են, 34-ը՝ առողջական խնդիրներ ունեցող: Որդեգրվող երեխաները հիմնականում Երևանից են: Հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը 106 է, որոնցից 69-ը ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են, 36-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ:

Կիսվել