Հաճախորդ էինք սպասարկում, հասցրել ենք 10 վայրկյանի ընթացքում փախնել․ Սուրմալուի աշխատակից (Տեսանյութ)
Հաճախորդ էինք սպասարկում, հասցրել ենք 10 վայրկյանի ընթացքում փախնել․ Սուրմալուի աշխատակից (Տեսանյութ)
«Հաճախորդ էինք սպասարկում, հասցրել ենք 10 վայրկյանի ընթացքում փախնել»,-այս մասին լրագրողի հետ զրույցում ասաց Սուրմալուի պայթյունից վնաս կրած աշխատակիցներից մեկը։
«Չեմ կարող ասել պայթյունն ինչից է եղել, բայց լուրջ պայթյուն էր»,-ասաց նա։
Այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:
55-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել:
Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում