Հաղորդավար Վարդան Օնանյանն արցախյան պատերազմում վիրավորվելուց հետո սկսել է քայլել
Հաղորդավար Վարդան Օնանյանն արցախյան պատերազմում վիրավորվելուց հետո սկսել է քայլել
Հաղորդավար Վարդան Օնանյանը մեծ դժվարությամբ, բայց արդեն սկսել է քայլել․ ահա թե ուր է նա գնացել առաջինը։
Հայտնի ու սիրված հաղորդավար Վարդան Օնանյանի համար հայրենիքն ու հայրենի երկիրը ոչ միայն սեր ու մասնագիտորեն ուսումնասիրելու նյութ է, այլ նաև կենսակերպ և հերոսության դիմելու, անձնվիրաբար մարտի մեջ մտնելու հիմնավոր պատճառ։
Վարդան Օնանյանն այն առաջին նվիրյալներից էր, որ արցախյան վերջին պատերազմի մեկնարկի ժամանակ մի կողմ թողեց լրագրողական միկրոֆոնը և դիմեց զենքին, քանի որ դա էր առաջնահերթ այդ պահին։
Լրագրողը շուտով մարտի դաշտում վիրավորում է ստանում։ Նա ամիսներ շարունակ չէր կարողանում քայլել։ Մի քանի վիրահատությունների և ավելի քան վեց ամիս տևած բուժման կուրսերի արդյունքում նա ի վերջո մեծ դժվարությամբ, բայց կարողացել է քայլել։
Առաջին վայրը, ուր այցելել է հաղորդավարը հենակների օգնությամբ Եռաբլուրն է։ Նա այնտեղ է գնացել մեծ ցավով ու ներողության խոսքերը շուրթերին։
Նա ներողություն է խնդրում տղաներից, որ չկարողացանք պահել իրենց պահած հայրենիքը։