Աշխարհ

Հաղթելու ենք․ Բենյամին Նեթանյահու

Հաղթելու ենք․ Բենյամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուժային կառույցների ղեկավարների հետ  խորհրդակցությունից հետո հայտարարել է՝ «Իսրայելը կմաքրենք ՀԱՄԱՍ-ի զինյալներից»։

Նեթանյահուն վստահեցրել է նաև, թե Պաղեստինը «շատ թանկ կվճարի» իր գործողությունների համար։ Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իսրայելը պատերազմի մեջ է, տեղի ունեցածը սոսկ ռազմական բախումներ չեն, ուստի ինքը պահեստազորի մոբիլիզացիա իրականացնելու հրահանգ է իջեցրել։

«Սա ռազմական գործողություն չէ, էսկալացիա չէ, սա պատերազմ է։ ՀԱՄԱՍ-ը դրա համար աննախադեպ բարձր գին կվճարի։ Պատերազմում ենք, և մենք կհաղթենք այդ պատերազմում»,- ասել է Նեթանյահուն:

Նշենք, որ այսօր առավոտյան Գազայի հատվածի մերձակայքում սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի կրած զոհերի թիվը հասնում է 40-ի, 740 մարդ վիրավորվել է։

Ի պատասխան պաղեստինյան ներխուժման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին, իսկ երկրի պաշտպանության նախարարությունն սկսել է պահեստազորայինների մոբիլիզացումը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածից ավելի քան 2,2 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ Մարտեր են ընթանում նաև յոթ սահմանային կետերում։

Կիսվել