Մամուլ

«Հաղթանակ» թաղամասում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում. խուզարկում են մեքենաները

Մալաթիա-Սեբաստիա վարչական թաղամասի «Հաղթանակ» թաղամասում (4-րդ գյուղ) այս պահին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, խուզարկում են տրանսպորտային միջոցները։

Թե ինչ են փնտրում, պարզ չէ։ Նաև պարզ չէ, թե որքանով սա կապ ունի օրերս Մերձավանում տեղի ունեցած դեպքի հետ, որն, ի դեպ, շատ մոտ է Հաղթանակ թաղամասին, գրեթե կպած է։

Մի քանի ոստիկանական ավտոմեքենաներ են այս պահին գտնվում թաղամասի տարբեր հատվածներում։ Խուզարկություներն իրականացվում են տարբեր հատվածներում։