Ազատ խոսք

Հակոբ Ռուբինյանի նոր բացահայտումները Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների ժամանակ

Հակոբ Ռուբինյանի նոր բացահայտումները Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների ժամանակ

Լրագրող Հակոբ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԱՎԱՍԱՐՈՒՄ 3 ԱՆՀԱՅՏՈՎ…

Հեղափոխության առաջին իսկ օրերից ՀՀ 2-րդ և 3-րդ նագահներին կամ նրանց ընտանիքի անդամներին սպասարկող թե՛ լրատվամիջոցները և թե՛ օգտատերերն ակտիվ շրջանառության մեջ մտցրեցին այն լուրերը, որ նոր իշխանությունները հովանավորում են

1. Սեռական փոքրամասնություններին;
2. Կրոնական աղանդներին;
3. <Դրամաշնորհային> ընկերություններին:
Կամ էլ հակառակը՝ հովանավորվում են նրանց կողմից: Այս երեք ուղղություններով էլ գրոհը չի դադարում մինչ օրս: Որպես ապացույց երբևէ որևէ լուրջ փաստարկ (էլ չխոսենք փաստերի մասին) չի բերվում:

Ես որոշեցի ուսումնասիրել այս թեման և շատ հեշտ ու արագ հայտնաբերեցի հետևյալ փաստերը: Սկսեմ ներքևից

3. <Դրամաշնորհային> ընկերություններ:

Այս բնագավառում անդադար և բոլորից հաճախ հնչեցվում է Սորոսի հիմնադրամի անունը: Պաշտոնապես այն կոչվում է <Բաց Հասարակության Հիմնադրամներ> և հիմնադրվել է Ջորջ Սորոսի կողմից 1979 թվականին: Այս պահին ես չեմ պատրաստվում վերլուծել այն դրակա՞ն ազդեցություն ունի, թե՝ բացասական: Սակայն փաստն այն է, որ Հայաստանում այն բացել է իր գրասենյակը 1997թ-ին, երբ Քոչարյանը դարձավ վարչապետ, իսկ դրամաշնորհներ սկսեց տալ1998թ-ից, երբ Քոչարյանը դարձավ նախագահ (այժմ նա ունի մեղադրյալի կարգավիճակ):

2. Կրոնական աղանդներ:

2003թ-ի դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՀՀ Օրենքը <Այլընտրանքային Ծառայության Մասին>, որի 3-րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է.
Այլընտրանքային ծառայության անցնելու հիմքը.
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային ծառայության, եթե նրա կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայության անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը:

Օրենքը վավերացրեց ՀՀ նախագահ (այժմ մեղադրյալ) Ռ.Քոչարյանը 2004թ-ի հունվարի 13-ին:

1. Սեռական փոքրամասնություններ:

2002թ-ի դեկտեմբերին ՀՀ ԱԺ-ն ընդունեց նոր Քրեական Օրենսգիրքը, որտեղից վերացվեց այն հոդվածը, որի համաձայն միասեռական հարաբերությունների համար նախատեսված էր քրեական պատասխանատվություն:
2003թ-ի օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ (այժմ մեղադրյալ) Ռ.Քոչարյանը վավերացրեց նոր Քրեական Օրենսգիրքը, դրանով օրինականացնելով միասեռական հարաբերությունները Հայաստանում:

ՀԱՐՑ. Եթե այս երեք ուղղություններն էլ բացվել, զարգացել, օրինակացել են այն ժամանակահատվածում, երբ մեղադրյալ Քոչարյանը ստանում էր ՀՀ նախագահի աշխատավարձը, ինչու՞ են նրա միջոցներով սնվող ԶԼՄ-ները, օգտատերերն ու վերլուծաբանները այդ ամենը փորձում բարդել այսօրվա իշխանության վրա:

Հ.Գ. Կարող եք չպատասխանել, հարցը հռետորական էր…»:

Կիսվել