Հակոբ Ասլանյանը պատահաբար հրապարակել է իր և Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՔՊ խմբակցությունը լքելու իր մտադրությունը փոխելու մասին տեքստը, բայց հրապարակել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը։
Նշենք, որ ԱԺ պատգամավորը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանը պարզաբանել է նամակագրության մասին խոսակցությունները։
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված: