Հակաքայլեր են լինելու. Հրայր Թովմասյանը իրավական ուշագրավ սցենար է մշակել. «Իրատես»
Հակաքայլեր են լինելու. Հրայր Թովմասյանը իրավական ուշագրավ սցենար է մշակել
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ողջ իշխանությունը խառնվել է իրար, էլ բան չի մնացել գործի դնելու, որ վերջնականապես ազատվի Հրայր Թովմասյանից ու ՍԴ մյուս դատավորներից, իսկ ընդդիմախոսներն էլ անընդհատ հայտարարում են, թե հակասահմանադրական քայլեր են անում, կարմիր գծեր են խախտվում, պարզվում է՝ միակ խաղաղ «օազիսը» ՍԴ-ն է։
Հրայր Թովմասյանին ոչ ապրիլի 5-ի հանրաքվեն է մտահոգում, ոչ էլ իշխանության քայլերը։ Պատճառը, ըստ մեր աղբյուրի, այն է, որ ՍԴ-ի «հին» կազմը հասկանում է` իրենց հակաքայլերն ավելի մեծ օրինական հիմքեր եւ ավելի ամուր կռվաններ ունեն։
Մեր տեղեկություններով, այս պահին, երբ երկրում իրավական կատարյալ քաոս է, ոչ մեկը չգիտի` ապրիլի 5-ից հետո Սահմանադրությունը «կմորթվի՞», թե՞ մայր օրենքի «երաշխավոր» Թովմասյանը իրավական ուշագրավ սցենար է մշակել՝ որպես իշխանական սցենարի մրցակցային տարբերակ. եթե իշխանությունն առաջնորդվում է խիստ վիճահարույց սահմանումներով, քայլում հակաօրինական ճանապարհներով, Թովմասյանի տարբերակը ոչ միայն ծանրակշիռ է ու բոլոր օրինական քայլերով հաշվարկված, այլեւ խիստ շահեկան վիճակ է ապահովելու ՍԴ-ի համար։
«Եթե անգամ հանրությունը մեկ մարդու նման «այո» ասի Հրայր Թովմասյանի հեռացմանը, միեւնույն է, օրինական դաշտում հաղթելու է նա»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, թե դեռ հարց է` հանրաքվեն կկայանա՞, մարդիկ կվստահե՞ն Փաշինյանի խոսքին ու, ի վերջո, դրսից ի՞նչ ճնշումներ կլինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում