Մամուլ

Հակառակորդի հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով տապալվել են

Հակառակորդի հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով տապալվել են

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։

«Անցած գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք տապալվել են։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։

Վաղ առավոտյան հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել սահմանագոտու այլ հատվածներում. հյուսիսում՝ Մարտակերտի, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավային հատվածում` տարբեր ուղղություններով։ Այսօրվա հարձակումները իրենց ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։

թուրք զինվորներ

Բոլոր ուղղություններում Ադրբեջանի հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։

Մարտունու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։

Այս պահին մարտերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով տապալվել են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։ Այդ թվում` Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են»։

Կիսվել