Մամուլ

Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արման Սարգսյանը Մալիշկա գյուղից էր՝ ընտանիքի կրտսեր զավակը

Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արման Սարգսյանը Մալիշկա գյուղից էր՝ ընտանիքի կրտսեր զավակը

Հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում երեկ՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան, հակառակորդի կրակոցից զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սարգսյանը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղից էր։ Այս մասին News.am-ին պատմել է վարչական շրջանի ղեկավար Գարիկ Նազարյանը։

Վարչական ղեկավարը պատմեց, որ Արման Սարգսյանը զորակոչվել էր բանակ նախորդ տարվա հունիսին։

20-ամյա Արման Սարգսյանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ մեկ եղբայր, ծառայում էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում։

zinvor dzerq

«Ապրում էր ծնողների եւ տատիկի հետ միասին։ Լավ ընտանիք ուներ, ծնողները հասարակ, լավ մարդիկ են»,- պատմեց Վարչական ղեկավարը։

Նշենք, որ փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):

Կիսվել