Մամուլ

Հակառակորդի կրակոցից զոհված Գերասիմն ուներ երեք տարեկան աղջիկ

Հակառակորդի կրակոցից զոհված Գերասիմն ուներ երեք տարեկան աղջիկ

Վայոց ձորի մարզի Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բացված կրակի հետևանքով զոհված Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր։ Այս մասին News.am-ը տեղեկանում է Եղեգնաձորի համայնքապետարանից։

31-ամյա Գերասիմ Առաքելյանը կոչումով լեյտենանտ էր, ուներ 3 տարեկան աղջիկ։

«Ապրում էր ընտանիքի հետ, շատ համեստ էր, լավ ընտանիքից էր։ Միայն լավ բաներ կարող եմ ասել»,- նշեց համայնքապետարանի աշխատակիցը։

gerasim araqelyan 2

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ այսօր՝ 14։35-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ էր բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Կիսվել