Մամուլ

Հակառակորդը կրակ է բացել Կութի ու Երասխի ուղղությամբ

Հակառակորդը կրակ է բացել Կութի ու Երասխի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:

zinvorner kut

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Կիսվել