Հակառակորդը կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ
Հակառակորդը կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ
168.am-ը գրում է․ «Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ իրավիճակը լարվել է Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա համայնքում, և ադրբեջանցիները կրակում են գյուղի ուղղությամբ:
Համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասել է, որ մոտ կես ժամ առաջ թշնամին կրակել է Վերին Շորժայի վերևի հատվածում կայանված տրակտորի ուղղությամբ:
«Տրակտորը այդ հատվածից դուրս ենք բերել: Տուժածներ չկան: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,-ասել է Վերին Շորժա համայնքի ղեկավարը»: