Հակառակորդը թիրախավորել է հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք
Հակառակորդը թիրախավորել է հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք
ԱՀ Պաշտպանության բանակը հայտնում է. «Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:
Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:
Նշենք նաև, որ Ադրբեջանական զինուժը այսօր թիրախավորել էր ՀՀ տարածքում գտնվող մարտական տեխնիկա։
Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։