Մամուլ

Հակառակորդը երկու դիրքով առաջ է եկել․ Եղցահող համայնքի ղեկավար

Հակառակորդը երկու դիրքով առաջ է եկել․ Եղցահող համայնքի ղեկավար

Թշնամու կողմից նկատվել է դիրքերի առաջխաղացում, երկու դիրքով առաջ են եկել, ինչից հետո ռուս խաղաղապահները միջամտել են, հիմա իրենք այդտեղ կանգնած են, գյուղի ուղղությամբ որևէ կրակոց կամ ոտնձգություն չի եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի Եղցահող համայքի ղեկավար Արտակ Հակոբյանը։

Նա նշեց, որ իրավիճակը ներկա պահին հանգիստ է։

eghcahox dirqer

«Այս պահին լարվածություն չկա, գիշերը հանգիստ է անցել, գյուղում մեկ-երկու կրակոց է լսվել, գյուղին անմիջապես մոտ մարտական գործողություններ չեն եղել։

Եղցահողի բնակիչների շրջանում ոչ մի խուճապ, առավել ևս տարհանում չկա, բոլորը զբաղված են իրենց առօրյա աշխատանքներով»,- ասաց համայնքի ղեկավարը։

Կիսվել