Մամուլ

Հակակոռուպցիոն դատարանը ևս 2 ամսով երկարաձգեց գործարար Սամվել Կարապետյանի կալանքը

Հակակոռուպցիոն դատարանն այսօրվա նիստում ևս 2 ամսով երկարաձգեց գործարար Սամվել Կարապետյանի կալանքը;

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացել ՀՀ քննչական կոմիտեի երկու քննիչ և մեկ դատախազ։ Քննիչը Քննչական կոմիտեում ձևավորված 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանն է։ Նիստը շարունակվում է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։