ԱշխարհՏեսանյութ

Հազիվ ոտքի վրա կանգնող Էրդողանը որոշել է բասկետբոլ խաղալ և հերքել իր վատառողջ լինելու մասին լուրերը (Տեսանյութ)

Հազիվ ոտքի վրա կանգնող Էրդողանը որոշել է բասկետբոլ խաղալ և հերքել իր վատառողջ լինելու մասին լուրերը (Տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից հայտնվել է թուրքական և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Թուրքիայի նախագահը հանդիպել է թուրք հայտնի նախկին բասկետբոլիստ Հիդայեթ Թյուրքօղլուի հետ և որոշել բասկետբոլ խաղալ՝ նպատակ ունենալով հերքել իր առողջական խնդիրների մասին շրջանառվող լուրերը։

Թուրքական իշխանական լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողել, որպեսզի շրջանառության մեջ դնեն Էրդողանի բասկետբոլ խաղալու տեսանյութը:

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նույնպես խաղացել էր բասկետբոլ իր վատառողջ լինելու վերաբերյալ լուրերը հերքելու համար: 

Նկատենք, սակայն, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ Էրդողանը հազիվ է կարողանում մնալ ոտքի վրա, դժվարությամբ է քայլում, իսկ առանց մեկի օգնության էլ չի կարողանում աստիճաններով իջնել կամ բարձրանալ։

Տեսանյութը ստորև

Կիսվել