Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարն ու ԱԱԾ աշխատակիցը պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարն ու ԱԱԾ աշխատակիցը պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին:
Փա՛ռք մեր բոլոր հերոսներին:
Նշենք, որ Հադրութի ղեկավարի գլխավորությամբ, 200 թուրք հատուկջոկատայինների դեմ, մեկ ժամ կատաղի կռիվ են տվել և թույլ չեն տվել գրավել և ադրբեջանական դրոշը բարձրացնել քաղաքի վրա։
Արցախի Պաշտպանության բանակը հետ է մղել հակառակորդի հատուկ նշանակության զորքերին դեպի լեռները և ներկայում պաշտպանում է տեղանքը։