Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո
Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։
Հադրութում մինչև պատերազմը բնակվել է ավելի քան 13 հազար բնակիչ։ Հիմա, սակայն, Հադրութի քաղաքապետը կարծում է, որ բնակիչներն անգամ նշված գյուղեր դժվար թե մոտ ժամանակներս վերադառնան։ Անվտանգության հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքերը այնտեղ դեռ չեն տեղակայվել։ Թե քանի անձ է տնից զրկվել՝ Հադրութի քաղաքապետն այս պահին ամբողջական տվյալներ չունի՝ տվյալների հավաքագրման փուլում են։
«Գրանցում ենք բնակիչներին։ Նրանք զանգում են, կամ գրում են մեր կայքէջին, մենք էլ ըստ գյուղերի և բնակավայրերի, ընտանիքի կազմերն ենք լրացնում։ Հադրութի հասցեն ենք նշում, ներկայիս բնակության հասցեն, հեռախոսահամարը։
Նշում ենք օրինակ՝ բնակվում են վարձով, թե՞ բարեկամի տանը և այլն, որպեսզի հետագայում ինչ-որ փոփոխություն լինելու դեպքում, երբ Արցախ վերադառնալու անվտանգության խնդիրը լուծված լինի, կարողանանք բնակիչների հետ կապ հաստատենք և հետ վերադարձնենք տներ»։
Սավադյանը տեղեկացրեց, որ գրանցվել է բնակիչների 50 տոկոսը, բայց շատ տվյալներ կան, որոնք դեռ չեն լրացրել։
«Այս պահին այն ընտանիքները, ովքեր ժամանակավոր վերադառնում են Ստեփանակերտ, Ասկերան, կամ Արցախի հսկողության տակ գտնվող մյուս բնակավայրեր, բնակարան են վարձում։ Մենք պայմանագիր ենք կնքում տան տիրոջ հետ և Արցախի Հանրապետությունը այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն։
Բայց կոնկրետ մյուս բնակիչներին, ովքեր որ չեն կարողանում բնակարան վարձել, այդ մասով հստակ դեռ ոչինչ չկա, երևի մոտ օրերս երեք, չորս օր հետո ավելի հստակ կկարողանանք ասել»։
Սավադյանն ասաց, որ դեռ հաշվարկներին չեն արել, վնասի չափը ևս հաշվարկված է միայն մոտավոր։ Վստահ է՝ այս պահին ամենակարևորը բնակիչների առօրյա խնդիրների մասին հոգ տանելն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում