ԱշխարհՄամուլ

Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին բացել Արցախի ճանապարհը

Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին բացել Արցախի ճանապարհը

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի միջանցքի (Բերձորի միջանցք) ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու՝ Հայաստանի պահանջի մասին որոշումը:

Դատարանն ընդունել է միջանկյալ որոշում, համաձայն որի, Ադրբեջանը պարտավոր է ապահովել մարդկանց, բեռների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով։ Դատարանի որոշման մեջ ասվում է.

«Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։

haaga

Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։

Դատարանը համարում է, որ սննդամթերքի, դեղորայքի պակասն աննուղղելի հետևանք կարող է առաջացնել մարդկանց կյանքի համար»։

Կիսվել