Կցանկանայի առաջարկություն անել Աննա Հակոբյանին. Վահե Մովսիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Մովսիսյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի այսօրվա տեսանյութին, որտեղ վերջինս հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր ամուսնության ավարտի մասին:
«Քանի որ տեղեկացանք, որ Աննա Հակոբյանի սիրտը էլ զբաղված չէ, իրենք ամուսնալուծվել են, չնայած չէին հասցրել ամուսնանալ, և քանի որ ցանկություն ունեմ վարչապետ դառնալու, կցանկանայի առաջարկություն անել, միգուցե Աննա Հակոբյանը համաձայնվի, ու մենք միասին պայքարենք, որպեսզի ես դառնամ ՀՀ վարչապետ:
Շատ ուրախ կլինեմ ու շնորհակալ»,- «Հայելի»-ի եթերում ասել է Վահե Մովսիսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը։ Նա իր խոսքում նշել է․
«Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամուսնություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը», – ասել է Հակոբյանը։



