Մամուլ

Կրտսեր Սոֆի Դևոյանի ամուսինը հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնից

Bavnews-ը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում է, որ Սոֆի Դեւոյան կրտսերի ամուսին Կիմ Առաքելյանը հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից։

«Տեղեկացնում ենք, որ Կիմ Առաքելյանը հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Առաքելյանին՝ կատարած մեծ աշխատանքի եւ մեր ակումբում անցկացրած տարիների համար»- ասվում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Հավելենք, որ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Սուրեն Բաղդասարյանը։Նա այս տարվա հունվարից զբաղեցնում էր ակումբի փոխնախագահի պաշտոնը։

Հիշեցնեք, որ օգոստոսի 10-ին, տեղի էր ունեցել պարուհի Սոֆի Դեւոյան կրտսերի եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի արդեն նախկին տնօրեն Կիմ Առաքելյանի պսակադրությունը: