Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հայրիկ է դառնալու. ֆոտո
Ամենասեքսուալ ու հմայիչ ֆուտբոլիստներից մեկը՝ Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հայրիկ է դառնալու, նա ունենալու է իր 5-րդ երեխային։ Նա արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիպում է Ջորջիանա Ռոդրիգեսի հետ։ Ֆուտբոլիստի խոսքով՝ Ջորջիանան այն միակ աղջիկն է, ում հետ նա վստահ կարող է ընտանիք կազմել։ Չնայած իր այս խոսքերին՝ Ռոնալդուն դեռ ամուսնության առաջարկություն չի արել գեղեցկուհուն:
Ջորջիանան արդեն կիսվում է իր լուսանկարներով, որտեղ երևում է նրա կլորացած փորիկը։ Լրագրողների հետ զրույցում Ջորջիանան խոստովանել է, որ Կրիշտիանուն երազում է դուստր ունենալու մասին։ Երեխայի սեռը զույգին դեռ հայտնի չէ։
Կրիշտիանուն իր չորս երեխաների հետ հազվադեպ է հանդիպում։ Ավագ որդուն՝ Կրիշտիանու Կրտսերին մեծացնում է ֆուտբոլիստի մայրը։ Զույգերին՝ Եվային և Մատեոյին, ովքեր ծնվել են սուրոգատ մորից, մեծացնում են Մեքսիկայում․ նրանց դաստիարակում է դայակը։
Կրտսեր դստերը Ռոնալդուին պարգևել է Ջորջիանան, իսկ հիմա նա հղի է իրենց համատեղ երկրորդ փոքրիկով։
Աղբյուր՝ showbiz.am