Կրեմ ընդդեմ կնճիռների, որը մեկ շաբաթում կհարթեցնի անգամ ամենավատ մաշկը
Կրեմ ընդդեմ կնճիռների, որը մեկ շաբաթում կհարթեցնի անգամ ամենավատ մաշկը:
Քսուկը պատրաստելու համար հարկավոր է կես թարմ դեղնուց, 2 թեյի գդալ նշի յուղ (կարելի է փոխարինել ձիթապտղի յուղով), 1 թեյի գդալ ծովային սննդի աղ, 2 թեյի գդալ երիցուկի թուրմ (1 ճաշի գդալ չոր խոտ 200մլ․ ջրի մեջ, եռացնել 15-20 րոպե), 0.5 թեյի գդալ իսկական մեղր, 2 թեյի գդալ կոսմետիկ վազելին (վաճառվում է դեղատներում)։
Մանրակրկիտ խառնել գդալով, մինչև միատարր զանգված ստանալը։ Եվ ասյպես մի քանի անգամ, որպեսզի զանգվածը իսկապես լինի միատարր և հարթ։ Պահպանել անհրաժեշտ է սառնարանում։
Թեթև մերսման շարժումներով քսեք այն մաշկին։ 30 րոպե հետո մնացորդները հանեք հանքաջրի մեջ թաթախած բամբակով։ Նրանց, ովքեր լավ են վերաբերվում իրենց մաշկին, կրեմը պետք է որ դուր գա։
Հիշեք, որ այն ներծծվում է շատ երկար, մոտ 1 ժամ, դրա համար էլ այն պետք է կիրառել քնելուց 2 ժամ առաջ։