Աշխարհ

Կրասնոդարում հայտնաբերել են հայտնի խմբագրի և նրա նախկին ամուսնու դիերը

Կրասնոդարում հայտնաբերել են հայտնի խմբագրի և նրա նախկին ամուսնու դիերը

Մահացել է Кубань պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության ինտերնետային խմբի ղեկավար Զոյա Կոնովալովան։ Նա 48 տարեկան էր։ Մահվան պատճառը թունավորումն է եղել, այս մասին հայտնել է մեդիահոլդինգի ղեկավարությունը, փոխանցում է 93.ru-ն։

Զոյայի և նրա նախկին ամուսնու՝ 52-ամյա տղամարդու դիերը հայտնաբերվել են նախօրեին Կրասնոդարի իր առանձնատանը։ Լրագրողն ունի 15-ամյա դուստր և որդի։

Նա իր մեդիա կարիերան սկսել է Մոսկվայում։ Աշխատել է տպագիր մամուլի և PR կառույցներում, աշխատել է որպես թղթակից «Մայակ» և «Յունոստ» ռադիոկայաններում։ Իսկ 2003 թվականին տեղափոխվել է Կրասնոդար։

Կիսվել