Կրակոցներ Ստամբուլի առևտրի կենտրոնում․ վիրավորվել են իրանցիներ և ադրբեջանցիներ
Կրակոցներ Ստամբուլի առևտրի կենտրոնում․ վիրավորվել են իրանցիներ և ադրբեջանցիներ
Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում զինված ընդհարման ժամանակ վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Իրանի քաղաքացիներ, գրում է Sabah թերթը։
Առևտրի կենտրոնում, անհայտ պատճառով, վիճաբանություն է տեղի ունեցել երկու խմբերի միջև։ Լեզվակռիվը վերաճել է ծեծկռտուքի, որից հետո վիճող երկու կողմերը զենք են գործադրել, հնչել են կրակոցներ։
Արդյունքում վեց մարդ վիրավորվել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու շտապօգնության մեքենաները։ Վիրավորներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Սրճարանի և առևտրի կենտրոնի այցելուները խուճապի մեջ փորձել են փախչել դեպքի վայրից։