Մամուլ

Կրակոցներ՝ Զովունիում․ կա վիրավոր

Փետրվարի 16-ի երեկոյան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մեկ քաղաքացի։

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են «Hongqi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից կրակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով՝ դիմել փախուստի։

Դեպքից անմիջապես հետո քրեական և համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել և ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվող անձին։ Վերջինս ներկայացվել է նախաքննական մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների, նա եղել է ոչ սթափ վիճակում, հանցագործությունը կատարել է իր անվամբ հաշվառված որսորդական զենքով։

Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։