Մամուլ

Կրակոցներ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Կրակոցներ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր»  կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները ստացել են հրազենային և սուր,  կտրող–ծակող առարկայի  հարվածից ստացած վնասվածքներ:

Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի  ծառայողները՝  Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ստեղծել են օպերատիվ-հետախուզական խմբեր և պարզում են, թե որ հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավորները:

կրակոցներ

Գ. Շամշյանի տռեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց և այս պահին նշված վայր է ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը: 

Ոստիկաններն ու քննիչները սպասում են նաև, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  վարկածներից մեկով՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի  9-ի փողոցում հրազենի գործադրմամբ  տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:

Կիսվել